04 01 2022

Ոստիկանները Վարդենիսի ավագանու անդամներին թույլ չեն տալիս ներս մտնել



Ոստիկանները խոչընդոտում են Վարդենիսի ավագանու աշխատանքը․ թույլ չեն տալիս, որ ավագանու անդամները մտնեն համայնքապետարան՝ մասնակցելու ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությանը։ Համայնքապետարանի բակում փաստաբանը հայտարարեց, որ համայնքապետն Ահարոն Խաչատրյանն է, եկել է ի կատար ածելու Վարդենիսի ավագանու որոշումը, եկել է իր աշխատանքային պարտականությունը կատարելու, բայց ոստիկանությունը, առանց հիմնավոր բացատրության, խոչընդոտում է այդ մարդկանց աշխատանքը, ասում է՝ թույլ չենք տալիս, որ մտնեք, աշխատեք։

«Այնինչ ոստիկաններն իրենք են նշում, որ վարչական դատարան մուտք է արվել ոչ թե Վարդենիսի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին հայցադիմում, այլ ավագանու որոշմամբ արձանագրված համայնքապետի ընտությունը։ Բայց չէ՞ որ այս մարդիկ ավագանու ընտրված անդամներ են, եկել են աշխատանքի»,-ասաց փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ