04 01 2022

Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավում դեռևս պահպանվում է պաթոլոգիական վախը մեր հանդեպ․ Վարդան Ոսկանյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավում դեռևս պահպանվում է պաթոլոգիական վախը մեր հանդեպ․ Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Որքան էլ զարմանալի թվա, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման նաև ռազմաքաղաքական վերնախավում դեռևս պահպանվում է պաթոլոգիական վախը մեր հանդեպ։
Գրեթե օր չկա, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սպառնալիքներ չհնչեցնի, թե հայկական, իրենց եզրաբանությամբ, «ռևանշի» դեպքում իբր «Հայաստանի համար շատ վատ կլինի», «Հայաստանը կդադարի գոյություն ունենալուց», «փոքր հակաահաբեկչական գործողությամբ Ադրբեջանը կոչնչացնի հայկական բանակը» և նման այլ բարբաջանքներ, որոնք ամփոփվում են նրանով, որ Հայաստանը որևէ պարագայում ոչ միայն չպետք է գնա «ռևանշի», այլև նույնիսկ մտածի դրա մասին։
Այս ամենից տրամաբանական հետևությունը մեկն է․ եթե ամեն ինչ այդքան հեշտ է ու պարզ, ապա Բաքվի բռնապետի համար շատ ձեռնտու կլիներ Հայաստանի հենց «ռևանշի» գնալը, որովհետև հասկանալի է, չէ՞, որ այդ դեպքում Ադրբեջանը, դիցուք, կարող էր վերցնել Երևանը, որը պաշտոնապես հռչակվում է իբր «հին ադրբեջանական քաղաք»։
Սակայն, ո՛չ,, Բաքվի բռնապետը դեմ է հայկական «ռևանշին», ուստի թե՛ նա և թե՛ նրա քարոզչամեքենան զբաղված են ակնհայտ սնապարծության միջոցով նաև սեփական վախերը թաքցնելու փորձով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ