30 12 2021

Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան

Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան

«Արդյոք Փաշինյանը չէր հասկանո՞ւմ, որ Ալիևը պետք է փոխկապակցված դիտեր Սյունիքի «միջանցքն» ու «Լաչինի միջանցքը» կամ եթե գիտակցում էր, այդ վտանգը կանխել չէր կարողանու՞մ։ Զիջումների գնաց Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհներին։ Չէր հասկանու՞մ, որ Ադրբեջանը դրանով չի բավարարվելու։ Իսկ եթե գիտակցում էր, ինչու՞ գնաց անիմաստ զիջման»,- «Para TV»-ին տված հարցազրույցում ասել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Նա շեշտել է՝ ՀՀ գործող իշխանությունը ոչ մի կերպ չի ցանկանում հակադրվել Ադրբեջանին, հակազդել նրա քաղաքականությանը․ հակառակը, Ադրբեջանի նոր պահանջներն էլ է կատարում՝ մեծացնելով թշնամու ախորժակը։ 

«Դա արվում է սեփական ժողովրդի հետևում, բայց հետո փորձում են համոզել, թե իրազեկել են, բայց, իբրև, չենք լսել կամ ճիշտ չենք հասկացել։ Բայց մենք շատ լավ տեսնում ու հասկանում ենք մի բան՝ այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ մեր ժողովրդի համար և ավելի է վտանգում ապագան։ Փոխարենն Ալիևը նոր ավանտյուրաների մեջ է ընդգրկվում Արևելք, Արևմուտք շրջանակներում՝ հարվածի տակ դնելով մեր երկիրը»,- ընդգծել է Վահե Հակոբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ