30 12 2021

Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին

Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 «ՄԵՆՔ ԱՆԳԱՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ՉԽՈՍԵՑԻՆՔ․․․»

Դեկտեմբերի 26-ին, Մոսկվայում տեղի է ունեցել հայ և արբդեջանցի մտավորականների հանդիպում։

Post factum մամուլում հրապարակվել է այդ հանդիպմանը հայկական կողմից մասնակցների անունները․ Արմեն Մուրադյան, Մարիաննա Մխիթարյան, Ռուբեն Բաբայան, Հարություն Խաչատրյան։

Հանդիպմանը մասնակից՝ Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբեյլին, BBC News-ին տված հարցազրույցում ասել է․ «Մենք անգամ Ղարաբաղի մասին չխոսեցինք․․․։․․․Կարծում եմ՝ նման հանդիպումների հիմնական արժեքը հանդարտ, գործնական մթնոլորտում մեր ընդդիմախոսների գիտակցությանը փոխանցելն է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցն այլևս չկա, այն լուծված է, հետևաբար՝ հանված քաղաքական օրակարգից․․․»։

Ադրբեջանցու այս թրքաշահ հաստատումը մի շարք հարցեր է առաջացնում, և  կարծում եմ հանդիպման մասնակից հայ բանագնացները, ինչպես նաև կառավարությունը պարտավոր են հասարակությանը հրապարակային հաշվետվություն ներկայացնել․

ա/ինչո՞ւ է հանրությունից թաքուն պահվել հանդիպման կազմակերպումը,

բ/ինչ ուղերձներով  են  մեկնել Մոսկվա մեր «բանագնացները»․ վստահաբար այդ ուղերձները մշակված պիտի լինեին կառավարության կողմից,

գ/արդյոք, ինչպես նշում է ադրբեջանական աղբյուրը, միայն հումանիտար խնդիրներ են արծածվել և մեր պատվիրակությանը հորդորվել է Ղարաբաղի մասին չխոսել,

դ/ եթե միայն հումանիտար խնդիրներ են եղել օրակարգում,  ինչո՞ւ է ադրբեջանցի մասնակիցը քաղաքական հաստատում կատարում, հրապարակայնացնելով, որ Ղարաբաղի մասին չեն խոսել, որովհետև այն հանված է քաղաքական օրակարգից,

ե/ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին, դարձյալ մեր թիկունքում․․․

Հ․Գ․ Արդյոք մեր պատվիրակության անդամները մտավորականին վայել  քաջություն կունենան հրապարակելու, թե Կառավարությունում տեղի ունեցած շատ կարճատև հանդիպման ընթացքում ինչ հորդորներ են ստացել, և արդյոք մեր պատվիրակության անդամները գիտակցու՞մ են բարոյական այն ողջ բեռը՝ ինչ ստանձնել են։

Այս բոլոր և այլ  հարցեր հրապարակային հաշվետվություն են պահանջում․․»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ