30 12 2021

ԱԱԾ-ին խնդրում եմ մամուլի ոչ մի հրապարակում անպատասխան չթողնել. Նիկոլ Փաշինյան

ԱԱԾ-ին խնդրում եմ մամուլի ոչ մի  հրապարակում անպատասխան չթողնել. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ:

Նա դիմեց իրավապահ մարմիններն:

«Հակակոռուպցիոն կոմիտե ունենք, Գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին խնդրում եմ մամուլի ոչ մի նման հրապարակում անպատասխան չթողնել, շատ ուշադիր է պետք լինել կեղծ մատնության սահմանագծերն անցնելու պարագային էլ», - նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ սա իրենց համար սկզբունքային հարց է:

«Փորձում են տպավորություն ստեղծել, թե մենք հավաքվել ենք ու ասֆալտի «ատկատի» գործ ենք անում, չի հաջողվի իրենց մոտ, որովհետև նախկին իշխանությունների ընտանիքի անդամներն էլ են հաղթում մրցույթներում ու դժգոհ չենք, որովհետև լավ են աշխատում», - ասաց վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ