«Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ միավորվելը կբերի ռեսուրսների՝ մարդկային ուժերի համախմբման, այդ համախմբման արդյունքում հնարավոր կլինի փողոց դուրս հանել 50-60 հազար մարդու։ Այսօր Նիկոլ Փաշինյանը, իր այդ ավազակախմբով, եթե ունի այսպես ասած՝ իրական հետևորդ, առավելագույնը 5-10 տոկոս է, մնացածը՝ դժգոհ մարդիկ են և ամեն ինչից հոգնած ու հիասթափված։ Եթե մենք կարողանանք ազգային համարվող քաղաքական ուժերի հետ միավորվել և ընդհանուր սկզբունքներով գնալ այս ապազգային, թուրքամետ իշխանությունների դեմ պայքարի, փողոց դուրս կգա ոչ թե 50-60 հազար, այլ՝ 100 հազար մարդ։ Իսկ 50-60 հազար մարդ, եթե փողոց դուրս գա, հավատացեք, մեկ-երկու օրվա ընթացքում Նիկոլը փախչելու է Հայաստանից։ Նիկոլն ու իր իշխանությունն էությամբ վախկոտ են»,-այս մասին ասաց Ազտագրական շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը