Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը բերել է նրան, որ կոմպլեմենտարության հնարավորությունը շեշտակի նեղացել է, կամ ընդհանրապես գոյություն չունի: Այս մասին դեկտեմբերի 27-ին տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Իմ նախագահության ժամանակ մենք հռչակել էինք կոմպլեմենտարության քաղաքականություն, բայց այն ժամանակ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում Ռուսաստանն ավելի շատ ծրագրեր ուներ ՆԱՏՕ-ի հետ, քան մենք: Հատուկ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ կար: Սա նշանակում է, որ մենք պետք է ավելի հասկանալի ձեւով կողմնորոշվենք՝ ինչ ենք ուզում:
Ես մինչև այսօր չհասկացա մեր արտաքին քաղաքականության տրամաբանությունն ու ուղղությունը: Մի շատ պարզ օրինակ, ԱՄՆ-ի կողմից կազմակերպվում է այսպես կոչված, ժողովրդավարության համաժողով: Ակնհայտ է, որ սա հակառուսական եւ հակաչինական ծրագիր է: Մենք այստեղ ի՞նչ ունենք: Ինչ-որ մի 3 րոպեանոց անբովանդակային, անհասկանալի ելույթի համար մենք մտել ենք մի ֆորմատի մեջ, որը քո ռազմավարական դաշնակցի, որը քո երկրի սահմանների անվտանգությունն է ապահովում, մենք այդ երկրի դեմ կազմակերպված միջոցառման ինչի՞ ենք մասնակցում: Ես չունեմ դրա բացատրությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը