Մենք չենք ասում սահման չկա։ Այս պահին դելիմիտացիայի չգնալը ոչ թե նրա համար է, որ ասենք՝ ընդհանրապես մենք սահման չունենք, այն հետևյալ վտանգներն է իր մեջ կրում՝ դելիմիտացիան նշանակում է, որ ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը հնարավորություն է տալու Ադրբեջանին ասել՝ մեզ և Ռուսաստանին, դուք իմ տարածքային ամբողջականությունը ճանաչել եք, ասելու ենք՝ այո։ Եթե ճանաչել եք, ուրեմն Լաչինի միջանցքում դնում եմ մաքսակետ։ Այս մասին 2021 թվականի ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ի՞նչ ես ասելու։ Ասելու ես՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված չէ։ Ադրբեջանը կասի՝ լավ, կսպասեմ 3․5 տարի, երբ խաղաղապահ զորքերի մանդատի շարունակության հարց պետք է քննարկվի։ Համբերություն կունենամ, կսպասեմ 3․5 տարի։ 3․5 տարի հետո բանակցութունների ժամանակ Ռուսաստանին կասեմ՝ այլևս կարիք չկա, հարցը կարգավորված է, խնդիր չկա, խաղաղապահները կարող են գնալ։ Մեկ-երկու ամիս բանակցելուց հետո մեկ քայլ հետ ես քաշվում ու ասում՝ միայն մեկ պայմանով։ Այստեղ պետք է իմ պոստը լինի։ Դնելու են այդ պոստը, մի քանի ամիս հանգիստ կանգնելու, դիտելու է, ինչպես Կապանում եղավ, հետո մի օր շլագբաում են դնելու, փակելու են, մաքսակետ են դնելու։ Դելիմիտացիայի վտանգը ոչ թե նրա մեջ է, որ այդ սահմանն այսօր կա, թե չկա, այլ այս սցենարը հնարավոր դարձնելն է։ Այս իշխանությունն ուզում է դելիմիտացիա անել, որ դրանից հետո ասի՝ իսկ ես ի՞նչ կապ ունեմ։ Ղարաբաղի հարցն այլևս իմ հետ կապ չունի, ուզում է գցել ռուսների գրպանը։ Հիմա էլ է այդպես, որ ինչ-որ հարց լինում է, ասում է՝ թող ռուսները բանակցեն»,-ասաց ասաց Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը