27 12 2021

Արել ենք՝ ստիպելու այս իշխանությանը՝ հանել արգելքը «Հայաստան» դաշինքի պատգամավորների համար․ Ռոբերտ Քոչարյան



Մեր ֆրակցիայի 12 անդամի համար սահմանը փակ է։ Քրգործեր են հարուցված և երկրից դուրս գալու հնարավորություն այդ մարդիկ միևնույն է չունեն, ըստ էության մենք հայտարարել ենք այդ մասին, բայց իրականության մեջ մի զգալի մասի համար այդ մասնակցության ճանապարհը փակ է, փակ է այս իշխանության կողմից։ Այս մասին 2021 թվականի ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կողմից միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ հարցին։ 

«Երբ Սեյրան Օհանյանը չի կարողանում մասնակացել ՀԱՊԿ-ի խորհրդարանական միջոցառումներին, թույլ չեն տալիս, քննիը համաձայնությունը չի տալիս, Արմեն Գևորգյանը չի կարողանում մասնակցել ԵԽԽՎ նիստին, և այն ինչ արել ենք, արել ենք սիպելու համար այս իշխանությանը՝ գնալ մի պարզ, տրամաբանական քայլի՝ հանել այդ բոլոր արգելքները «Հայաստան» դաշինքի պատգամավորների համար»,- ասաց դաշինքի առաջնորդը։

ՀՀ երկրորդ նախագահը նշում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լիարժեք կարող են օգտագործել միջազգային ամբիոնները մեր ազգային շահերը պաշտպանելու համար։

«Իրենց մակարդակով, ի դեպ, մեր ֆրակցիայից ամեն մեկը երևի 4-5 մյուս ֆրակցիայի անդամների հնարավորություն ունի՝ և՛ ինտելեկտուալ, և՛ փորձառության, ամեն ինչով շատ ավելի բարձր մակարդկ ունեն, կարող են շատ ավելի արդյունավետ լինել նաև դրսի աշխատանքներում»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ