27 12 2021

Բարձրագույն արժեքը փախչում է երկրից, ի՞նչ ես անում դա կանխելու համար. Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև սոցիալական վիճակին: Նա, մասնավորապես, ասաց.

«Կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, այս տարվա ընթացքում աղքատության թիվը միայն աճել է, միայն սա բավարար է ասելու համար, որ ոչինչ չեք արել, մի գուցե փոչրձել եք, բայց որևէ արդյունքի չեք հասել, ժողովրդի վիճակը չի փոխվել, աղքատության թիվը տատանվում 27-30 տոկոսի մեջ՝, այս նույն պարագայում շեշտակի աճել է պաշտոնյաների, պետական ծառայողների՝ վերնախավի բարեկեցությունը, անամոթ ձևով պարգևավճարները շարունակում են գոյություն ունենալ, մենք տեսնում ենք թե ինչպիսի ծախսեր են արվում ճոխ ճամփորդությունների, անվտանգության աշխատակիցների. Լիմուզինների, պադավատների և այլնի վրա: Այս ամենն ինձ վրա թողնում է «քեֆ ժանտախտի ժամանակ» տպավորություն:

Ակնհայտ է, որ հարուստների և աղքատների միջև տարբերությունը միայն խորացել է այս տարվա ընթացքում, քովիդի դեմ պայքարի մասին չեմ ուզում խոսել, ձախողել են: Այս իշխանությունը հայտարարել է, որ ժողովրդին համարում է բարձրագույն արժեք, բայց այդ բարձրագույն արժեքը փախնում է քո երկրից, ի՞նչ ես դու անում այդ բարձրագույն արժեքը քո երկրում պահելու համար: Եթե չեմ սխալվում 9 ամսվա ընթացքում 103 հազար մարդ լքել է երկիրը, բալանսը բացասական է, մոտ 34 հազար օրինակ ընդունել է ՌԴ քաղաքացիություն, այդքան օրինակ Աբովյանի բնակչությունն է: Այսինքն, պատկերավոր ասած, մի քաղաք ընդունել է այլ երկրի քաղաքացիություն: Երկրից գնում են ոչ միայն նրանք, ովքեր ընդդիմադիր են, այլ նաև նրանք, ովքեր քվեարկել են այս իշխանության համար: Ո՞ւր եք գնում հարգելի մեր քաղաքացիներ, մնացեք վայելեք ձեր ընտրությունը, ինչու եք մեզ թողնում ձեր սիրելի իշխանության հետ: Իրավունք ունենք այսպիսի հարց տալ, երևի ունենք»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ