24 12 2021

Անհիմն է, որ ինձ մեղադրում են հողերը հանձնելու մեջ․ Փաշինյան

Անհիմն է, որ ինձ մեղադրում են հողերը հանձնելու մեջ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե իրեն շատ բաներում են մեղադրում, բայց, իր կարծիքով, իրենց ուղղված ամենալեգիտիմ մեղադրանքը կարող է լինել այն, որ իրեն մեղադրեն հողեր չհանձնելու մեջ։

«Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր։ Իրականում սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք, ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկն ինձ ասի, թե դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ հողերը, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ