Արմեն Գրիգորյանը մի քանի առումով ՀՀ-ին խաբել է։ Պետական պաշտոնյա լինելով իրականությունն ամբողջությամբ շուռ է տվել։ Մի քանի թեզեր շրջանառեց, որ այն, ինչ ստորագրվել է, դա չի վերաբերվում սահմանների փոփոխության և զորքերի հետքաշմանը։ Արմեն Գրիգորյանը ստով մոլորեցնում է հանրությանը, որովհետև այն փաստաթուղթը, որ ստարգրվել է այդ փաստաթղթի հիման վրա է Սյունիքում հայկական զինված ուժերը 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ին ետ քաշվել և թշնամուն հանձնվել Գորիս-Կապան մայրուղու 21 կմ հատվածը։ Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին, որ իշխանությունը հանրությունից և պետական որոշ ինստիտուտներից գաղտնի փաստաթուղթ են ստորագրել, նկատել էր՝ ընդդիմադիր պատգամավորները հանրությանը հայտնի փաստերը որպես բացահայտում են ներկայացնում։
«Երկրորդը՝ Արմեն Գրիգորյանը, որ ասում էր՝ այդ փաստաթղթում կար արձանագրում, որ երբ որ այլընտրանքային ճանապարհը Սյունիքում արդեն պատրաստ լինի մենք թողնելու ենք, որ ադրբեջանիցները մաքսակետ տեղադրեն, սուտ է ասում, երկու օր առաջ ՊՆ-ում այդ փաստաթղթի բնագրին եմ ծանոթացել, ուղղակի իրավունք չունեմ բովանդակութոյւնը ամբողջությամբ հրապարակելու»,-ասաց Մանուկյանը։
Նշենք, որ Մանուկյանը Գրիգորյանի այդ հայտարարությունից հետո հրավիրել է բանավեճի, սակայն կարծում է, որ Արմեն Գրիգորյանը բանավեճին չի գա․ «Իրենք ուղղակի ի վիճակի չեն լինի կեղծ փաստարկներ ներկայացնեն։ Եվ այդքան ոչ իրականությունը հաղորդող հաղորդումը դիտելով ուզում եմ համոզվել արդեն, որ այն բանավեճը որ ամսիներ առաջ ԱԽ քարտողարի և Օնիկ Գասպարյանի միջև կար, վստահ համոզված եմ, որ Օնիկ Գասպարյանն ասել է, բայց սա էլ են թաքցնում»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը