Աշոտ Մինասյանի նման հայրենասեր մարդը չէր կարող մի բան անել, որը կվնասեր իր ժողովրդին կամ իր հայրենիքին, ուղղակի այս կառավարությունը նրան կալանավորելով վերջին շունչն է փչում և փորձում է անօրինական ճանապարհով իր իշխանությունը երկարաձգել։ Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանկ ասաց Արցախյան պատերազմի վետերանների միության նախագահ, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանը։
«Աշոտ Մինասյանի դեմ հարուցված քրգործը նոր չէ, մեկ տարվա պատմություն ունի և մեկ տարի ազատության մեջ լինելով երբևէ չի փորձել խոչընդոտել կամ բարեխոսել կամ ինչ-որ գործընթաց կազմակերպել իր հետ կապված, որովհետև մենք բոլորս էլ վստահ ենք, որ մաքուր ու հայրենասեր մարդ է։ Ուղղակի այս կառավարությանը դեմ է խոսել և դրա համար էլ կալանավորված է։ Փրփրուներիներից են կախվել, որ իշխանություն երկարաձգեն, բայց ինչքան էլ երկարաձգենք իրենց ժամանակը շատ կարճ է իրենք չեն կարողանալու կոտրել Աշոտ Մինասյանի նման մարդկանց և այն հայրենասերներին, որոնք ցանկացած պարագայում պատրաստ են պաշտպանել հայրենիքը»,- ասաց պահեստազորի գնդապետը։
Հարցազրույցը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը