Տարբեր առիթներով փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել, բայց այսօրվա գլխավոր հարցը հայ-թուրքական հարաբերություններն են, որն իշխանության ձևակերպմամբ հաշտեցման բնույթ ունի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:
«Կարևոր չէ, թե ՀՀ-ից բանակցող կողմը ով կլինի Ռուբեն Ռուբինյանը, թե Արփի Դավոյանը, բանակցողը Փաշինյանն է, ուղղակի իր համար մանյովրի դաշտ է ստեղծում, իր արյան մեջ կա թիմակիցներին զոհել չոր դուրս գալու համար: Հայաստանն այսօր կորցրել է իր սուբյեկտայնությունը, այն վերածվել է քաղաքական տարածքի, որտեղ գերտերություններն իրենց խնդիրներն են լուծում, բայց վաղը կարող է դառնալ ռազմական գործողությունների տարածք»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը