22 12 2021

Եթե Գորիս-Կապան հատվածը ադրբեջանական է, ինչո՞ւ ես երեք տարի այնտեղ զինվոր ուղարկել. Արթուր Համբարձումյան



Երբ որ Փաշինյանը խոսում է ժողովրդի մանդատից, պետք է հստակ ընդգծել, որ նույնիսկ իր ամենալավ ժամանկներում ինքն ունեցել է ժողովրդի 45-50 տոկոս քվեն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Արթուր Համբարձումյանը:

«Այն, ինչ հայտարարում է հիմա Փաշինյանը, կոնկրետ դատական հայցի թեմա է: Նա ասում է, որ Գորիս-Կապան ճանապարհատվածը ադրբեջանական է, այսինքն դրանով ինքը ընդունում է Ալիևի ասածը և ստացվում է, որ այն երեծաները, որ զոհվեցին Ջաբրաիլում, օկուպանտներ են: Սա այն հարցն է, որի դեպքում Հովակիմյան Վահագից մինչև Եղիշե Կիրակոսյան չեն կարողանալու պաշտպանել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ