Նիկոլ Փաշինյանը վախենում է անկանխատեսելի իրավիճակներից, դա է պատճառը, որ օր օրի կրկնապատկվում է նրա անվտանգության աշխատակիցների թիվը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Արթուր Համբարձումյանը:
«Ինքը վախենում է, որ մի օր ՀՀ մի քաղաքացի, արդարության հաստտատման հիվանդ մեկը որոշի 30 մետրից ինչ-որ բան շպրտի իր ուղղությամբ, քանի որ գիտի, կարդացել է, թե ինչ է լինում այն մարդկանց վերջը, որոնք աղետ են բերում ժողովրդի գլխին, իսկ որ այդ աղետի մեղավորը հենց ինքն է, արդեն խոստովանել է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը