«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հաստատեց՝ ժամանակին իրեն առաջարկել են լինել Երևանի քաղաքապետ։
«Այդպիսի զրույցներ ժամանակին եղել են, ես ասել եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, ինչո՞ւ, որովհետև ասել եմ՝ մարդիկ կան, որ աշխատում են»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե հիմա առաջարկ լինի՝ կընդունի՞, Սուքիասյանն արձագանքեց. «Եթե հիմա առաջարկ լինի. հարցը մի քիչ ճիշտ չեք ուղղում. ընտրությունները լինելու է 2023 թվականին, ես նման ցանկություն չունեմ, որ պետական պաշտոն զբաղեցնեմ, ինչո՞ւ, որովհետև մենք Հայաստանում կրթության հետ կապված խնդիր ունենք»։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում 30 տարվա ընթացքում այն մարդիկ, ովքեր քրտնաջան աշխատել են, դատապարտվել են։
Աղբյուրը՝ Aysor.am
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը