Իրավապահները բերման են ենթարկել «Ազգային անվտանգություն» կուսակցության հիմնադիր Գառնիկ Իսագուլյանին, նա ձերբակալվել է: Փաստաբանը հայտնում է, որ խոսքը գնում է այն մասին, որ վերջինս ամիսներ առաջ լրատվականներից մեկի հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանին անվանել է Թուրքիայի և Ադրբեջանի գործակալ:
Սուտ մատնություն կատարելու առիթով գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը