Երեկ պլանավորում էինք, թե այսօր ոնց ենք դիմավորելու Արմենին, վերջին զրույցն էլ որ ունեցանք Արմենի հետ ասեցինք ուղիղ եթերի ենք, Արմենն ասաց ես կարողա ուշանամ մի 2 ամիս։ Ցավոք սրտի այդ ուղիղ եթերը տեղի չունեցավ, դրա փոխարեն Արմենի նկարն է։ Մտածում էի, որ այստեղ շատ բազմամարդ պետք է լինի, ես զարմանում եմ մեր ժողովրդի անտարբերության վրա, դա անհասկանալի է այս պարագայում, այն ինչ այսօր կատարվեց Արմեն Գրիգորյանի մոր աչքի առաջ դատարանում կարող է կատարվել ձեզնից յուրաքանչյուրի հետ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Գառնիկ Իսագուլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը