21 12 2021

Երևանի ավագանու նիստն «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց․ նիստն ընդմիջվեց



Այսօր Երևանի ավագանու նիստը կես ժամով հետաձգվեց քվորում չլինելու պատճառով։

Քաղաքապետ Հայկ Մարությանը հույս հայտնեց, որ կես ժամ ընդմիջումից հետո բոլորը կհավաքվեն և նիստը կկայանա․ «Ինձ հայտնեցին, որ այս պահին քվորում չկա, ուստի մենք պետք է կես ժամ ընդմիջում հայտարարենք, մինչև բոլորը հավաքվեն։ Կես ժամից նույնպես, եթե քվորում եղավ, նիստը կսկսենք, եթե չէ՝ նիստը կհայտարարենք չկայացած։ Բայց մինչև ընդմիջում հայտարարելը, ուզում էի մեր երևանցիներին ուրախալի լուր հայտնել՝ այսօր ևս արդեն հայտարարվել է 280 վերելակի մրցույթ»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ