«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան վստահ է, որ 44-օրյա պատերազմը պարտվելու պատերազմ չէր։
«Չես հասկանում, թե ինչու այդ տղաները կյանքը տվեցին՝ համարյա որևէ մի բան չունենալով արդյունքում։ Այս պատերազմը մենք, իսկապես, չէինք կարող կրվել, սա կրվելու պատերազմ չէր, այդ պարտությանը մենք արժանի չէինք, մեր զինվորներն, իսկապես, կռվում էին հերոսաբար, ամբողջ առաջնագիծը մինչև հոկտեմբերի 28-ը պաշտպանվում էր, հետո, երբ հարավում նահանջի հրաման տրվեց, ամբողջ ճակատը այդ հատվածում համարյա փլվեց։ Ընդամենը մի տեղ ճեղքում եղավ ու զորքը եկավ, հասավ Շուշի», - ասաց Բաղդասարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը