Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցում կայուն անկում գրանցող Ադրբեջանը Բրյուսելում կայացած հանդիպումից հետո 10 ռազմագերի վերադարձրեց՝ փորձելով ցույց տալ Արևմուտքի դերակատարությունը Հայաստանի հետ տարվող գործընթացներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանը Հայաստանի հետ գործընթացն այս փուլում ԵՄ հարթություն տանելու իր շահագրգռվածությունն ուներ և այս հանգրվանում կանգառ ապահովելը լրիվ այլ տրամաբանության մեջ էր։
Խնդիրը ոչ թե ռեգիոնալ ապաշրջափակման կամ դրա շրջանակներում նոր երկաթգծի մասին հայտարարելն էր, այլ Եվրոպայում իր իմիջային հարցեր լուծելն էր։
Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցում կայուն անկում գրանցող Ադրբեջանը Բրյուսելում կայացած հանդիպումից հետո 10 ռազմագերի վերադարձրեց՝ փորձելով ցույց տալ Արևմուտքի դերակատարությունը Հայաստանի հետ տարվող գործընթացներում։
Ակնկալիքը եվրոպական կառույցներից՝ աչք փակել կամ մեղմել իրենց մոտեցումներն Ադրբեջանում տեղի ունեցող ավտորիտար գործընթացների վերաբերյալ։
Նույն կերպ հայ ռազմագերի թեման Ադրբեջանն օգտագործում է այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում, որի գլխավոր նպատակը Ադրբեջանի նոր դիրքն ու կարգավիճակը ֆիքսելն է։
Հ.Գ. Հայրենիք վերադարձող ռազմագերիների համար մղձավանջի երկրորդ փուլն է սկսում, որը կապված է նրանց նկատմամբ իշխանության հայտարարած համատարած քրեական գործերի հետ»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը