18 12 2021

Ովքեր մեր ժողովրդին առաջարկում են մոռանալ անցյալը, դրանով զրկում են ՀՀ-ին իր ապագայից․ Զաքարյան



Ով չունի անցյալ, չի կարող ունենալ ապագա։ Ապագա ունենք նրանք, ովքեր գնահատում և արժևորում են իրենց ձեռքբերումները ու հիմնարար նպատակները։ Նրանք, ովքեր մեր ժողովրդին առաջարկում են մոռանալ անցյալը, դրանով զրկում են ՀՀ-ին իր ապագայից։ Այս մասին ՀՀԿ 17-րդ համագումարի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Ցավոք իշխանափոխությունից հետո մեր բոլոր մտահոգություններն ու կանխատեսւոմներն իրականություն են դարձել։ Ապաշնորհ ու դավադիր իշխոնթւոյւնները կոլապսի եզրին են հասցրել մեր պետականությունը։ Շատերն արդեն տեսնում և հասկանում են այդ վտանգենրը, որոնք թակում են մեր դռները։ ՀՀ և Արցախի քաղաքացիները տխրահռչկա պոպուլիստների պատճառով առերեսվել են ահռելի խնդիրների հետ․․․»,- ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով, կորել է հայ քաղաքական ղեկավարի մեր ավանդական էությանը և լրջությանը հարիր կերպարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ