17 12 2021

Այս իշխանությունը ընտրություններով երբեք չի լքի իշխանությունը, միակ ձևը փողոցն է․ Հակոբյան



Բացահայտ ճշմարտութուն է, որ  այս իշխանությունը ընտրություններով երբեք չի լքի իշխանությունը։ ՏԻՄ-ում այն ինչ հիմա կատարվում է, որտեղ հիմնական ուղղություն տվողները քրեական տարրեն են, մի բան է հայտարարվում, որ իրենք չեն հեռանա  իշխանությունից որևէ ընտրությամբ։ Այս մասին Դատախազության մոտ ասաց քաղաքագետ, քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։

«Այս տեսակին իշխանությունից հեռացնելու միակ ձևը  փողոցն է»,-ասաց Հակոբյանը։

Քաղաքական գործչի խոսքով, ՀՀ հիմնական երեք պաշտոնյաները աշխատում են Հայաստանի դեմ։ 

«Հիմնական ուսապարկին չեմ անդրադառնում, մյուսը ՀՀ նախագահն է, որը լինելով մեր պետության անձեռնմխելիության երաշխավորը, այնպես արեց, որ բոլորը մոռանան իր գոյությունը, ՀՀ-ն իր համար աշխարհագրական  տարածք է, իսկ իր կարգավիճակը նա օգտագործում է, որպես բիզնես պրոյեկտ։ Մյուսը՝ ԱԺ նախագահն է, որ այնքան անարժանապատիվ է, որ երբ ժամանակին ասում էր «գյադա Պուտինը», հիմա ամեն երկրորդ բառում ՌԴ-ում շնորհակալություն է հայտնում Պուտինին»,-ասաց  Հակոբյանը 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ