14 12 2021

Հայաստանի համար Ադրբեջանից և Թուրքիայից վտանգ չկա. Ժիրայր Լիպարիտյան

Հայաստանի համար Ադրբեջանից և Թուրքիայից վտանգ չկա. Ժիրայր Լիպարիտյան

Ես միշտ համաձայն եմ եղել, որ նորմալանան մեր հարաբերությունները բոլոր հարևանների հետ: Այս մասին դեկտեմբերի 14-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե իր մշակած ռազամավարությունը քննադատվել է, որակվել որպես «սև թուղթ» Հայաստանի համար, Լիպարիտյանն արձագանքեց. «Իսկ ինչ էիք ակնկալում, մարդիկ, որոնք իրատեսությամբ չեն ուզում մոտենալ և ցնորքներով են ուզում ապրել, ինչ պետք է մտածեին այդ սպիտակ թղթի մասին, որը մտածելով քաղաքականություն վարելու հրավեր է»։

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի մտքին, թե ինչ հարաբերություններ հաստատես մի հարևանի հետ, որն ուզում է քեզ ոչնչացնել, Ժիրայր Լիպարիտյանը պատասխանեց. «Արծվիկ Մինասյանն ապրել է Հայաստանում, մորթվե՞լ է: 30 տարի ասում է, որ մորթվելու ենք, մորթվե՞լ ենք»:

Ինչ վերաբերում է հարցին, թե պատրաստ է արդյոք Լիպարիտյանը ԱՄՆ-ից գալ և բնակվել Հայաստանում այն դեպքում, երբ պատրաստվում է Թրքահայաստան ստեղծել, նա պատասխանեց. «Այդ տեսակ հարցադրումները գալիս են այն մարդկանցից, որոնք, ըստ էության, իմ փաստարկների հետ չեն խոսում, այդ փաստարկները նկատի չունեն։ Այդ տեսակ հայհոյանքները, հռետորական հարցերը գալիս են այն մարդկանցից, որոնք պատրաստ չեն քննարկելու իմ ասածները»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ