14 12 2021

Եթե ուզում են ամեն գնով այդ պաշտոնը նվաճել, իրավական դաշտում համարժեք գնահատական կստանան․ Մինասյան



Եթե հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու չկար, էդ դեպքում ի՞նչ նիստ էին հրավիրել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որ քանի որ այսօրվա նիստում ընդդիմությունը փոխնախագահի թեկնածու չի առաջադրել, ապա ըստ կանոնակարգի տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ գործակից ունեցող խմբակցությանը։

«Դեռևս նոյեմբերի 30-ին «Հայաստան» խմբակցությունը և «Պատիվ ունեմ» խմբակցությունը համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որտեղ մանրամասն գնահատական են տվել ստեղծված վիճակին։ Արձանագրվել է, որ «Հայաստան» խմբկացությունն առաջադրել է թեկնածու, որի շուրջ ընտրությունը միասնական է և ոչ օրենքով, ոչ Սահմանադրությամբ որևէ ձևով պարտադրանք չկա, որ խմբակցությունն անընդհատ պետք է վարաառաջադրի։ Ավելին՝ հայտարարության մեջ արաձանագրել ենք, որ վերաառաջադրման օրենքով նախատեսված պահանջ չկա, հետևաբար պահպանվում է այնքան ժամանակ այս թեկնածուն, քանի դեռ քաղաքական մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել։ Այնպես որ պարոն Քոչարյանի հայտարարությունը, թե իբր չկա առաջադրված թեկանածություն, ոչ միայն չի համապատասխանում օրենքին, այլ նաև ողջամիտ տրամաբանությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ