Ամեն կարևոր հարց քննարկման առարկա է դառնում դաշինքում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով հարցին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցվե՞լ է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նախագիծը։
«Բնականաբար, մեր երեք թիմերում քննարկումներ արվում են՝ ինչպես առանձին, այնպես էլ համատեղ։ Ի դեպ, այդ թվում երկրորդ նախագահի մասնակցությամբ քննարկումներում ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներն են առկա։ Իսկ մեր թեկնածուին ընտրենք մեր միջից՝ ընդդիմադիր խմբակցություններից։ Առաջիկայում «Պատիվ ունեմ»-ը ևս հայտարարությամբ հանդես կգա»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը