12 12 2021

Նաիրի Հոխիկյանը ներկայացրել է Փաշինյանի դավաճանական խոսքը 2006 թ.՝ թուրք և ադրբեջանցի լրագրողների առջև

Նաիրի Հոխիկյանը ներկայացրել է Փաշինյանի դավաճանական խոսքը 2006 թ.՝ թուրք և ադրբեջանցի լրագրողների առջև

Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը՝ նշելով.

«Հայաստանի վարչապետի պաշտոնով Արցախի դահիճ դարձած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինչ-որ մութ ուժեր իրեն «դավաճան իշխանության» պիտակն էին 2018-ին տալիս, որ «եթե/երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը», թիկունքից խփեն իրեն ու մի զարկով երկու նապաստակ որսան՝ արտաքին ուժերն ստանան տարածքներ, ներքին ուժերը՝ իշխանություն:

Մարմնավաճառն ամենաշատ է խոսում բարոյականությունից։

Հանուն աննշան բարոյականության՝ Նիկոլ Փաշինյանը գոնե թող չմոռանա, թե ինչ էր ասում դեռևս 2006-ի նոյեմբերին Երևանի Օլիմպիա հյուրանոցի նկուղային հարկի սրահում՝ ադրբեջանցի և թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ պնդում էր, թե Արցախը զիջելով կլուծենք երկու հարց՝ ճանապարհները օգուտ կտան տարածաշրջանային ու համաշխարհային երկրներին, Հայաստանի ղեկավարներն էլ կստանան երկարատև լեգիտիմություն ու ժողովրդավարական բրենդ։

Նիկոլ Փաշինյան, սա քո՛ խոսքն է, քո՛ կարծիքը, որը կետ առ կետ իրականացնում ես 2006-ից 14 տարի անց»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ