Վազագեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի ընկերներ,
Այսօր` հերթական անգամ, ֆրանսիացի ֆանտաստ Իվ Գանդոնի հետ միասին հրավիրվել էինք ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Այս անգամ առիթը` Քենիայում պահպանակների դեֆիցիտի լուրի վերաբերյալ իմ մեկնաբանումն էր, որում կոչ էի արել ՔՊ ողջ անձնակազմին շտապ գործուղել Քենիյա։
Բացատրության մեջ նշել եմ, որ անթույլատրելի եմ համարում Քենիայի բարեկամական ժողովրդին թողնել միայնակ` իրենց համար վճռորոշ այս օրհասական պահին։ Վերջ ի վերջո խոսքը գնում է միլիոնավոր մարդկանց առողջության մասին։
Եվս մեկ անգամ կոչ եմ անում ՔՊ-ականներին չցուցաբերել անլուրջ վերաբերմունք Քենիայում պահպանակների դեֆիցիտի հարցում, գնալ այնտեղ և օգնել ինչով կարող են, նույնիսկ եթե դա լինի ուղղակի ներկայություն, թող էդ մարդիկ գոնե տեսնեն, որ դուք կաք, կանգնած եք իրենց կողքին (վերջին մասով` ցանկալի է Ռոմանոսի ներկայությունը):
Հ.Գ. Հատուկ շնորհակալություն փաստաբան Benik Galstyanին` ինձ ուղեկցելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը