««Հայաստան» դաշինքը ներկայացրել է հայտարարության նախգիծ, որով խորհրդարանին առաջարկվում է, որ եկեք գծենք խորհրդարանի կարմիր գծերը, ասենք, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել, ուժի սպառնալիքով Հայաստանին չեն կարող պարտադրել ոչ հայանպաստ գործընթացներ, ուղերձ հղենք միջազգային հանրությանը, որ մեկ անձի վրա գործադրվող ճնշումներն արդյունք չեն կարող տալ, որովհետև Հայաստանը խորհրդարանական երկիր է, որովհետև խորհրդարանին անցնելու պատճառներից մեկը և ամենահիմնավորն առնվազն իմ ուժի համար հենց այս հանգամանքն էր և պարտադիր չէ, որ խորհրդարանը լինի գործադիր իշխանության կցորդ»,- Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մեզ պատասխանում են և ասում, որ մենք դրա կարիքը չենք տեսնում, մենք բացառում ենք, որ Հայաստանի կառավարությունը կգնա նման ճանապարհով։ Ես այստեղ շատ բան չունեմ ասելու, նախանձում եմ ձեր հավատին, շարունակեք ձեր վրա վերցնել բեռ, որի տակից ես չգիտեմ՝ դուք ոնց եք դուրս գալիս։ Միայն մի կոչ ունեմ իշխող խմբակցության ներկայացուցիչներին՝ խնդրում եմ, որպեսզի ձեր խմբակցությանը հորդորեք անպայման ներակյանալ արտահերթ նիստին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը