Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլ Փաշինյանը քաղաքական ու քարոզչական․․․երևի նաև բարոյական աջակցություն է խնդրել արտախորհրդարանական ուժերից։ Քաղաքականը դժվար է պատկերացնել, օրինակ՝ Լևոն Շիրինյանից, Խզմալյանից, կամ էնտեղ նստած ցանկացած մեկից․ բարոյականը ես եմ ենթադրում, բայց քարոզչականը սպանեց))
Ա՛յ Նիկոլ, էս ինչքա՜ն պիտի վիճակդ անելանելի լինի, որ ունենալով իբր թե 50-քանի տոկոս քվե (6 ամիս առաջ ստացած), կանչես Արամ Սարգսյանին, ում ախպոր արձանը թողել ես գան-պղծեն, կանչես Լևոն Շիրինյանին, ով երազում է թուրքի դռան շունը լինել, կանչես մեմերի հերոս Արզաքանցյանին, բունկերի խորհրդանիշ Սյամոյին, Սանասարյանին, ում գործից հանել ես ու դատում ես, կանչես ու խնդրես, որ քո լայվերը լայքեն կամ ստատուսները շեյռ անեն՝ քարոզչական աջակցություն ցուցաբերեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը