Ունենք փաստ, որ մարդկանց իրական եկամուտները նվազում են և չունենք դրական սպասումներ հաջորդ տարվա բյուջեում և իրականում դա բերում է աղքատության ցուցանիշների խորացման։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ինչ մեխանիզմներով է զսպելու խորացող աղքատությունը։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գնաճի վրա ուղիղ ազդեցություն չունի»,- վստահեցնում է նախարար Նարեկ Մկրտչյանը։
Մկրտչյանն ասում է, թե թիրախային որոշակի խմբերի կենսաթոշակները, նպաստները և հաշմանդամության թոշակները կավելանան։ Իսկ նրա խոսքով ընդդիմությունը թեման մանիպուլացրել է, իբր իրականում ավելացում չկա։
Ավետիսյանն էլ շարունակեց իր խոսքը, ասելով, որ ինքը ներկայացնում է միայն չոր թվեր։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը