08 12 2021

ՌԴ դեմարկացիայի հանձնաժողովը Երևան է ժամանել․ «Հրապարակ»

ՌԴ դեմարկացիայի հանձնաժողովը Երևան է ժամանել․ «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է․

«Մեր տեղեկություններով՝ մի քանի րոպե առաջ Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը, որը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին, ինչը նշանակում է, որ արդեն այս շաբաթ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը կմեկնարկի։

Թե ովքեր են լինելու սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցիչները, դեռ հայտնի չէ։ Մնում է հասկանալ՝ Ադրբեջանը և Ռուսաստանը ինչու են շտապում այս հարցում, անգամ Նոր տարվա նախաշեմին։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ 

Փորձեցինք կապվել ԳՇ հասարակայնության և լրատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի հետ, սակայն կապ հաստատել չհաջողվեց։ 

Մեզ հաջողվեց կապ հաստատել ՊՆ լրատվության բաժնի ղեկավար Գևորգ Ալթունյանի հետ։ Նա ասաց, որ ՊՆ-ի գործառույթների 90 տոկոսը գաղտնի է, սակայն չկարողացանք պարզել, թե ՌԴ պատվիրակության ժամանումն ինչքանով է առնչվում ոչ միայն ՊՆ գործառույթներին, այլ նաև պետական գաղտնիքին»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ