08 12 2021

Կառավարության գործելաոճն է՝սիրով դիմում է պատժիչ գործողությունների, բայց խրախուսումը մերժում է․ պատգամավոր



Կառավարությունն այս փուլում հարմար չի գտել խրախուսել կենսաթոշակառուներին կամավոր պատվաստվելու համար։ Ազգային ժողովի հերթական նիստում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետևյալ հարցին․ «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավարակի հիմնական թիրախային խավը մեր կենսաթոշակառուներն են, և ես առաջարկել էի, որպեսզի մեր կենսաթոշակառուներին որպես խրախուսական միջոց կամավորության դեպքում պատվաստվելու համար միանվագ 10 հազար դրամ վճարվեր, սակայն կառավարությունը մերժել է առաջարկս՝ նշելով, որ այս փուլում չեն գտնում, որ դրամական փոխհատուցման եղանակն այն ուղին է, որը կարող է արդյունավետ լինել նշված խմբի մեր համաքաղաքացիների առողջությունը պաշտպանելու նպատակով»։

Ավելին՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ