Պարոն Եղոյանը վստահաբար ռուսերենի ուսուցչի կարիք ունի, որովհետև այնտեղ խոսվում էր նրա մասին, որ խմբագրված տարբերակը 2019 թվականին է առաջարկվել ՀՀ կառավարությանը, իսկ խմբագրված նշանակում է որոշակի փոփոխություններով։ Ազգային ժողովի հերթական նիստին ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է գերիների, անհետ կորածների ճակատագրին, ինչպես նաև հայրենադարձման խնդրի հետ կապված հարցի քննարկմանը, պատգամավորն ասաց․ «Նախորդ անգամ, երբ մենք օրակարգում ներկայացրեցինք այս հարցը, քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ այն անպայման պետք է փակ ռեժիմով տեղի ունենա։ Մենք պնդում ենք, որ սա անընդունելի է, որովհետև մեր հասարակությունը կարիք ունի հասկանալու, թե այս առումով ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Հատկապես հարազատները, ընտանիքի անդամները պետք է որոշակի ինֆորմացիայի տիրապետեն։ Երբ ասում եք, որ նորից փակ ենք անում, ես որպես հիմնական զեկուցող դեռևս նախորդ շաբաթ դիմումով դիմել էի ԱԺ նախագահին և ասել, որ եթե նիստը փակ տեղի ունենա, խնդրում եմ, որպեսզի առանվազն 15 հարազատի ներկայություն ԱԺ դահլիճում ապահովվի, բայց դա ևս տեղի չի ունենում և ակնհայտ է, որ սա ընդամենը մեկ նպատակ ունի, որպեսզի կոծկվի այն տոտալ անգործությունը, որը տիրում է այս հարցի վերաբերյալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը