06 12 2021

ՏԻՄ ընտրություններն անցկացվում էին Հայաստանում, սակայն զարմանալի ակտիվություն էր առաջացել Ջավախքում․ Zham.am

ՏԻՄ ընտրություններն անցկացվում էին Հայաստանում, սակայն զարմանալի ակտիվություն էր առաջացել Ջավախքում․ Zham.am

Zham.am-ը գրում է․ Անցած տեղական ընտրություններում շատ հետաքրքիր փաստ արձանագրվեց: ՏԻՄ ընտրություններն անցկացվում էին Հայաստանում, սակայն զարմանալի ակտիվություն էր առաջացել Ջավախքում:

 

Ականատեսները զարմացած էին, թե ինչպես Ջավախքի տարբեր բնակավայրերից գազելներով մարդկանց տեղափոխում էին Հայաստան: Ընդ որում Հայաստանի քաղաքացիություն ունեցող ջավախեցիները չէին էլ թաքցնում, որ մեկնում են Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու:

Հետաքրքիր մի փաստ ևս: Հայաստան մուտք գործելիս նրանք անպայման պետք է քովիդի ՊՇՌ թեսթ հանձնեին, հետագայում Վրաստան վերադառնալիս նույնպես նույն թեսթը պետք է հանձնեին: Այսինքն, Հայաստանի քաղաքացիություն ունեցող ջավախեցին միայն ընտրություններին մասնակցելիս պետք է վճարի մոտ 50 դոլար: Հասկանալի է, որ հեռավոր Ջավախքում ապրող մարդուն դժվար թե հետաքրքրեր, թե ով է դառնալու Վեդիում, Արարատում կամ Վանաձորում համայնքապետ: Ջավախքում զարմացած էին Հայաստանի քաղաքացիություն ունեցողների ուրախությունից և ոգևորությունից, որոնք պետք է 50 դոլար վճարեին՝ Հայաստան գնալու և ընտրություններին մասնակցելու համար: Իսկ թե ինչ կարող է թաքնվել այս երևույթի տակ, կարծում ենք, որ դժվար չէ կռահել, քանի որ այս արատավոր երևույթը ունի շատ հին պատմություն, որը գալիս է դեռ նախորդ իշխանություններից:

Իսկ Փաշինյանն էլ իր հերթին նախորդների բոլոր արատավոր ավանդույթները «սեփականաշնորհել է», դարձրել իրենը՝ մերժելով նախորդների լավ կողմերը: Ստացվում է, որ Փաշինյանի «նոր Հայաստանը» դա նախորդ «հին Հայաստանի» վատ ավանդույթների մարմնավորումն է, որից դուրս են մնացել հին Հայաստանի լավ կողմերը: «Հին Հայաստանում» Ղարաբաղը, Շուշին, Քելբաջարը մերն էին, «նոր Հայաստանում» դրանք այլևս չկան: «Հին Հայաստանում» մենք հպարտանում էինք մեր բանակով, մեր ձեռքբերումներով, «նոր Հայաստանում» ոչ ձեռքբերումներ կան, ոչ էլ բանակ: <<Հին Հայաստանում» թշնամին չէր կարող ծաղրել մեզ այս աստիճան: «Նոր Հայաստանում» մենք դարձել ենք միջազգային հարթակում ծաղրի առարկա: «Հին Հայաստանում» չկար Կապան – Գորիս ճանապարհի պրոբլեմ, չկար սահմանամերձ գյուղերի խնդիրներ: Հին Հայաստանում այսչափ խաբեություն, սուտ չկար:

«Նոր Հայաստանը» մարմնավորում է սուտն ու խաբեությունը՝ բառիս բուն իմաստով բոլոր ոլորտներում, որտեղ պարտությունն անվանում էին հաղթանակ, մերժում էին իսկական հերոսներին և քարոզում կեղծ հերոսներ: Ապագայի բացակայությունը փոխարինում ՝ ապագա կա կեղծ քարոզով: Ահա այսպիսին է այսօրվա ժառանգությունը, որը ընդամենը երեք տարվա մեջ Փաշինյանը հանձնեց բոլորիս, որտեղ ծաղկում են բոլոր հին վատ ավանդույթները, և վերացել են նախկին լավերը:

Սա՛ է իրականությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ