06 12 2021

Սա պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելու հերթական խղճուկ փորձն է․ Քրիստինե Վարդանյան

Սա պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելու հերթական խղճուկ փորձն է․ Քրիստինե Վարդանյան

Ոչ թե չեն կեղծել դրա համար չեն հաղթել, այլ կեղծել են, ամեն միջոց գործածել են, ճնշումներ բանեցրել են ու անգամ դրանով չեն հաղթել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը` անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին։

«Ապացույց եք ուզում՝ ամենահայտնի կեղծարարներին կգտնեք այս մարդկանց շուրջ, «ամենանախկին», չսիրված, տարիներ շարունակ ընտրություններ կեղծողների համբավ ունեցողներին՝ այս մարդկանց ցուցակներում։

Սա պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելու հերթական խղճուկ փորձն է։ Այս գրվածքից մոտավորապես կարելի է պատկերացնել ինչ գիշեր է եղել։ Թիմը նեղվում է, ասում է. «շեֆ, սենց ո՞նց կլինի, մեր գործերը ոնց որ վատ են, հա՞»։ Ինքն էլ պիտի պատասխանի ու պատասխանում է։

Հայաստանում թշնամու փաստաբանի դերը ստանձնած իշխանության հեռացումը լրիվ իրատեսական է ու կախված է միայն մեզնից, մնացածը մեզ այս նպատակից շեղելու համար պատմվող պատմություններ են»,-գրել է ընդդիմադիր պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ