ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը քվեարկել է Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում: Ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Դաշնակցությունը 19 հայանքում մասնակցում է ընտրություններին, ընդդիմադիր դաշտից ամենամեծ մասնակցությունը ունի:
«Ակնհայտ է, որ այս իշխանությունները ամեն գնով փորձում են գրավել ՏԻմ մարմինները և որևէ ապօրինի քայլից ձերծ չեն մնում: Ժ/Պ-երի նշանակումը ևս այդ քայլերից մեկն էր: Կյանքը ցույց է տվել, որ շատ ուժեր նախընտրական շրջանում հանդես են գալիս որպես ընդդիմադիր, հետո դաշինք կազմում իշխանության հետ, այդ առումով շատ կարևոր է, որ կուսակցությունները նախապես հայտարարում են, որ որևէ դեպքում մաս չեն կազմի ՔՊ հետ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը