Հայրենիք վերադարձած 10 ռազմագերիները նոյեմբերի 16-ին Վայոց ձորի և Սյունիքի ուղղությամբ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարվածներն են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե նկատի ունենանք, որ ավելի վաղ, այդ գործողությունների արդյունքում գերեվարված մեկ զինծառայող վերադարձել էր ՌԴ-ում կայացած եռակողմ հանդիպումից առաջ, ապա ստացվում է, որ այս պահին, Սյունիքի ու Վայոց ձորի ուղղությամբ ձեռնարկված ադրբեջանական գործողությունների հետևանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա։
Վտանգավորն այն է, որ նոյեմբերի 16-ի ագրեսիան ծնող պատճառները խորը վերլուծված չեն, եղած ռիսկերը չեզոքացված չեն, ինչը նշանակում է, որ նոր ագրեսիայի, զոհերի, պոտենցյալ գերեվարվման սպառնալիքը շարունակում է բարձր մնալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը