«Մինչև 2021 թ. նոյեմբերի 14-ը ներառյալ Նիկոլի համար ստեղծվել էր պատկեր, որ նրան հաջողվել է վերջնականապես փալաս դարձնել Հայոց ազգային բանակը»,- նման տեսակետ հնչեցրեց Հայոց ազգային գվարդիայի հրամանատար Տիգրան Չոբանյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ Նիկոլը հավատացել էր, որ զինվորականության մեջ վիժեցրել է հայրենիքի պատկերը և նրանց հիշողության մեջ ջնջվել է Արցախը և հայրենիքը։
« Եկավ նոյեմբերի 16-ը և Նիկոլը տեսավ, որ այնուամենայնիվ, այն նրան չի հաջողվել անել, քանի որ մեր տղաները ոչ միայն արիաբար կռվեցին, այլև դեպք ունենք, որ սպան անձնազոհության շնորհիվ, իր կայնքի շնորհիվ կատարեց մարտական խնդիր։ Իշխանությունները թաքցնում են նոյեմբերի 16-ի բոլոր դրվագները, թե՝ քանի մարդ է զոհվել Ադրբեջանի կողմից, որքան զինտեխնիկա է խոցվել Ադրբեջանի կողմից, նաև պարզ չէ, թե հայկական կողմը տարածքները զիջե՞լ է, թե՞ չէ, Իշխանասարից թուրքերը գնացե՞լ են, թե՞ ոչ, որևէ տեղեկություն հստակ չի ասվում , և սա խոսում է այն մասին, որ իշխանությունները շատ վախեցան այն հանգամանքից, որ չկարողացան հասնել արդյունքի և դրա համար նրանց պետք էր մեծ արագությամբ շտկել իրավիճակը, որի շրջանակներում էլ կատարվեց Աշոտ Միանասյանի արագ ձերբակալումն ու կալանավորումը»,-ասաց բանախոսը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը