Ժողովուրդը մի գիշերում հասկանալով, որ հայրենիքը հանձնվել է, ընկավ բավականին լուրջ սթրեսային իրավիճակի մեջ, որը շատ երկարատև է լինելու: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
«Եզակի դեպքեր կլինեն, որոնց համար ո՛չ հայրենիքն է հետաքրքիր, ո՛չ որևէ այլ բան, բայց բոլորն են սթրեսային վիճակի մեջ՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում: Հիմա մեր առաջ նոր խնդիրներ են դրված՝ ապրել առանց Արցախի, որն 88-ից ի վեր եղել է մեր գաղափարախոսության հիմնաքարը: 88 թվականին, երբ մենք պայքարում էինք անկախության համար, Արցախն էր հիմնաքարը, մենք Ղարաբաղ ասելով էինք պայքարում, և մեր պայքարի առաջին ծիծեռնակը «Ղարաբաղ» կոմիտեն էր, որն էլ կազմակերպում էր ազատագրական շարժումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը