03 12 2021

Եթե մենք պատրաստ ենք զոհվելու, ի՞նչ են կարծում՝ չոր տեղ քնելով մեզ կարո՞ղ են վախեցնել․ Նարեկ Մանթաշյան



«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի մայրիկին, քրոջը և կնոջը հրավիրել են ոստիկանություն որպես վկա հարցաքննության։

Yerevan.Today-ի հետ զրույցում Մանթաշյանը մանրամասնեց, թե ինչ գործի շրջանակներում են իր հարազատները կանչվել ոստիկանություն․

«Նոյեմբերի 10-ի չարաբաստիկ կապիուտլյացիոն փաստաթղթի ստորագրման օրը ի թիվս այլ քաղաքացիների ես էլ եմ եղել Կառավարության շենքում։ Այն ժամանակ մեղադրանք էր առաջադրվել իբրև թե զանգվածային անկարգությունների կազմակարպման, բռնության կոչերի և այլնի համար բայց գործը դատարանում, հենց կալանավորման միջնորդութան ժամանակ փլվեց, որովհետև դատարանը որոշեց, որ հիմանավոր կասկած չկա, քանի որ իմ արարաքներում հիմնավոր կասկածը բացակայում է։ Այս շրջանաում նոր մեղադրանք է նախապատրաստվում, ինչ-որ դրոշ վերցնելու, թե դրոշը դուրս հանելու հետ կապված, այսինքն փորձում են վերավորակավորել, որպեսզի ամեն գնով  կարողանան տանել կալանքի։ Այդ ընթացքում իմ  հետ կապ ունեցած բոլոր մարդկանց, այդ թվում մերձավոր ազգականներիս հրավիրում են հարցանքնությունների, այդպիսով ինձ վրա բարոյական ճնշում գործադրեն»։

Մանթաշյանը նշում է, որ իր ընտանիքում բոլորն էլ կիսում են իր քաղաքական հայացքները․ «Ոչ հարազատներիս, ոչ էլ ինձ չի ընկճելու այս հրավերները, այլ ավելի հաստատակամ են դարձնելու իմ ընտրած պայքարի ու ճանապարհի մեջ»։

Նարեկ Մանթաշյանի խոսքով, այս գործիչ վերբացումը պատահական չէ և գուցե միայն իր անձով չէ պայմանավորված, այլ այդկերպ իշխանությունները փորձում են ինչ-որ իրադարձություններից հետո հասարակական ընդվզումը կասեցնելու․

«Այս շրջանում, երբ վտանգված է Սյունիքը, և զուգահեռ կալանքի տակ են պահվում Սյունիքի համայնքապետերը, «Սիսական» ջոկատի հրամանատարն է կալանավորովում, սա նշանակում է, որ Սյունիքի գլխին այս իշխանությունների ձեռամբ սև ամպեր են կուտակվել և հիմա պետք է նաև Երևանում որոշ քաղաքական ակտիվիստների ցուցադրաբար, առանց իրավական հիմքերի, քմահաճությամբ պատժել, տանել կալանավորման, որպեսզի հասարակական տրամադրվածությունները զսպեն, որպեսզի հանրությանը վախեցնեն, այդ վախի մթնոլորտը տարածեն, որ վաղը, երբ օրինակ հանձնեն Սյունիքի միջանցքը, մարդիկ ըմբոստության ձայն հայտնեն»,-ասաց «Հայաստան» դաշինքի անդամը։

Նա վստահեցնում է, որ վախի մթնոլորտով չեն կարող իրենց լռեցնել․ «Մենք պայքարել ենք կռվել ենք մեր հայրենիքի համար, պատրաստ ենք եղել զոհվելու։ Հիմա եթե մարդ պատրաստ է զոհվելու, ի՞նչ են կարծում՝ չոր տեղ քնելով մեզ կարո՞ղ են վախեցնել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ