News.am-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։
«Վարչապետը պարբերաբար հանդիպում է խմբակցության հետ, եւ սա հերթական հանդիպումներին էր։ Բնականաբար, առաջնահերթ խոսվել է անվտանգային հարցերի, Սոչիում տեղի ունեցած հանդիպման մասին եւ այլն»,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանը նշեց, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը