02 12 2021

Բլինկենը Երևանին և Բաքվին կոչ է արել՝ սահմանազատում և սահմանագծում սկսել

Բլինկենը Երևանին և Բաքվին կոչ է արել՝ սահմանազատում և սահմանագծում սկսել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ: Փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

«Մենք ողջունում ենք երկու երկրների կառավարությունների միջեւ ուղիղ երկխոսության վերսկսումը։ Կոչ ենք անում կողմերին՝ առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, այդ թվում ՝ ռազմագերիների, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության հարցում», - ասել Է նա ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ՝հույս հայտնելով, որ կհաջողվի առաջընթացի հասնել այդ ուղղությամբ:

Բլինկենը նաեւ կոչ է արել Բաքվին եւ Երեւանին՝ սկսել սահմանազատում եւ սահմանագծում, վերականգնել տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցություններև,«ինչպես նաեւ շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ