30 11 2021

Ամենը պետք է բացահայտվի և պատասխանատվության ենթարկվեն այդ մարդիկ․ Արծվիկ Մինասյան



Գործող օրենսդրության շրջանակներում սա մի ձևաչափ է, որտեղ քաղաքական ընդդիմությունը կարող է իր կողմից բարձրացվող հարցերն ուղղել և խորհրդարանական վերահսկողության շրջանակներում ստանալ պատասխաներ և պատասխան չտալը ևս պատասխան է:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առաջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Հանրությանը հուզող բազմաթիվ հարցեր իրենց պառլամենտական համակարգում պետք է լուծումներ ստանան՝ սկսած մտահոգություններից և կասկածներից, ավարտված կոնկրետ փաստերի շարադրմամբ, որոնք այս հանձնաժողովում պետք է քննության առարկա դառնան»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ