27 11 2021

Նշված դիրքը նախկին Խորհրդային ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ

Նշված դիրքը նախկին Խորհրդային ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ

Նշված դիրքը նախկին Խորհրդային ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։

«Սա Սիսիանի հատվածում Ադրբեջանի ԶՈւ առաջատար դիրքն է մեր տարածքում։ Այս դիրքը գրավել էին դեռևս մայիսին։ Նոյեմբերի 14-16-ի ագրեսիան ու բախումները այս դիրքի թիկունքում էին։ Այդ մասին ավելի մանրամասն հավանաբար առաջիկա օրերին կտանք։ Առհասարակ մայսից սկսած Karabakh Records ի Տելեգրամում (https://t.me/KarabakhRecords) ու Թվիթերում (https://twitter.com/KarabakhRecords) մանրամասն հրապարակել ենք Գեղարքունիք-Սյունիք(մինչև Սև լիճ) գծով Ադրբեջանի ԶՈւ՝ մեր տարածքում եղած դիրքերի քարտեզները։ Բոլորը կարող եք գտնել նախորդ հրապարակումներում։

Այս նշված դիրքը նախկին Խորհրդային ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ»,֊գրել է Հովհաննիսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ