26 11 2021

ՌԴ-ն հույս ունի, որ Սոչիում կուրվագծվեն Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման ուղղությունները

ՌԴ-ն հույս ունի, որ Սոչիում կուրվագծվեն Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման ուղղությունները

Ռուսաստանը հույս ունի, որ Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը հնարավոր կլինի ուրվագծել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ Այդ մասին ТАСС- հետ զրույցում ասել է է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք, ինչպես և բոլոր մարդիկ, որոնք ապրում են այդ երկու երկրներում, Ռուսաստանում, Հարավային Կովկասում, ակնկալում ենք, որ հնարավորինս շուտ տարածաշրջանում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատվի», - ասել է նա։

Ռուդենկոյի խոսքով՝ հանդիպումն, ընդհանուր առմամբ, նպատակաուղղված է նոյեմբերի 9-ին եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո անցած տարվա որոշակի արդյունքների ամփոփմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ