Կարեն Քոչարյանւ ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մի քանի նկատառում գերագույն գլխավորի մասով
Եկել է սեփական թիմին փուռը տալու միջոցով, իշխանությունը մի քանի ամիս էլ երկարաձգելու պահը:
1. Չեմ հավատում, որ Ալենն է ուզել փոխել մեքենան: Պարզապես վաղը նոյեմբերի 26-ն է: Սոչիում հանդիպում կա և պետք էր շեղել: Դրա վկայությունն է նաև այն փաստը, որ ֆորմալ առումով իշխանության մեջ չգտնվող, սակայն գերագույն գլխավորի սորոսական հիմնասյուներ հանդիսացող մի քանի կարկառուն դեմքերը վնգստոց են կապել այս թեմայի շուրջ:
2. Պարզվում է, որ Պեգասուսի հետ կապված Apple-ից նամակ է ստացել, ոչ միայն Արթուր Վանեցյանը, այլև իշխանական ֆրակցիայի մի քանի պատգամավորներ
3. Իշխանական օլիգարխները անցել են ընդհատակ(դե բիզնեսմենի նյուխը միշտ լավն է լինում)
4. Տարօրինակ նշանակումներ են կատարվում և դեռ սպասվում կառավարությունում
5. Այս օրերին ակտիվ են միայն այն կերպարները, որոնք կամ կատարյալ իդիոտ են, կամ այլ շանս չունեն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը