25 11 2021

Համաձայնություն է տրվում ապօրինի սահմաններով սահմանագծում իրականացնել. Արա Հակոբյան



Մենք հայտնվել ենք նոր իրողության մեջ, որի հետ պետք է կարողանանք համակերպվել և ճանաչել այն։ Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը։

«Այսօր ունենք իրողություն, որտեղ Հայաստանը որպես պետություն չի գործում, պետականությունը և ինքնիշխանությունը կործանված են, միջազգային սուբյեկտայնությունը կորսված է, պատերազմում կրել ենք ծանր պարտություն, թշնամու տնօրինման տակ է անցել Արցախի գերակշիռ մասը, իսկ մնացածը վերահսկում է ռուսական կողմը, շարունակվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային տարածքների հանձնումը թշնամուն»։

Ավելին՝ տեսանյութով։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ