Այստեղ հնչած հարցադրումները, թե արդյոք չե՞նք ուշանում, որովհետև կարող այս ժամանակահատվածում փաստաթուղթ ստորագրվել, արդյոք մենք տեղյա՞կ ենք այդ փաստաթղթի բովանդակությանը և այլն, ինձ համար՝ որպես իրավաբանի, այնքան էլ էական նշանակություն չունեն։ Խորհրդարանական լսումների ժամանակ ասաց սահմանադրագետ Գևորգ Դանիելյանը։
Նշենք, որ խորհրդարանական լսումներն իրականացվում են «Հայաստան» խմբակցության հրավերով, որի ժամանակ քննարկվում է սահմանազատման և սահմանագծման հետևանքների և վտանգներին վերաբերող հարցեր։
«Եթե ուշադիր ևս մեկ անգամ նայեք հայտարարության ներածական մասի «Ե» կետը, շատ հստակ ամրագրված է, որ որևէ միջազգային իրավական փաստաթուղթ ստորագրելուց հետո իրավական ուժ ձեռք չի բերում, չի կարող կիրառվել։ Դրանից հետո պետք է ՍԴ-ն անդրադառնա, որոշում կայացնի սահմանադրականության առնչությամբ, հետո արդեն ԱԺ-ն կանդրադառնա քաղաքական ասպեկտին, այսքանից հետո նոր են այս բնույթի միջազգային փաստաթղթերը ձեռք բերում իրավական նշանակություն»։
Ավելին՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը